Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ը խզում է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները

ԱՄՆ-ը խզում է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները
30.05.2020 | 14:30

Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները ԱՀԿ-ի հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդել են ԱՄՆ իշխանությունները՝ ուրբաթ օրը հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Վաշինգտոնն ավելի վաղ «հայտնել է, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացնեն ԱՀԿ-ում, սակայն նրանք հրաժարվել են դա անել»,-հավելել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այսօր խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր կապերը»։ Վաշինգտոնը մտադիր է տարեկան մոտ 450 մլն դոլարի չափով միջոցներ ուղղել այլ կարիքների համար, որ հատկացնում էր ԱՀԿ-ին:

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ