Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աբդուլհամիդ Գյուլ. Ես դատապարտում եմ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը

Աբդուլհամիդ Գյուլ. Ես դատապարտում եմ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը
30.05.2020 | 14:31

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակումը։ «Ես դատապարտում եմ Քուզգունջուքի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումը։ Ուրիշների սրբության հանդեպ հարգանքը մեր ամենահիմնարար արժեքներից մեկն է։ Իրավական պետությունում նման գործողությունները երբեք ընդունելի չեն»,- Twitter-ում գրել է նա։

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ