Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ը Հոնկոնգին կզրկի արտոնություններից

ԱՄՆ-ը Հոնկոնգին կզրկի արտոնություններից
30.05.2020 | 14:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի զրկել Հոնկոնգին արտոնյալ կարգավիճակից: Նա բացատրել է, որ «Չինաստանը փոխել է իր խոստումը՝ հետևելու «մեկ երկիր՝ երկու համակարգ» սկզբունքին և անցել է «մեկ երկիր՝ մեկ համակարգ» սկզբունքին, որ զրկում է Հոնկոնգին ինքնավարությունից:


Մայիսի 24-ին, Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ մտադրության մասին, եթե խախտվի Հոնկոնգի ինքնավարությունը:

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ