Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ամեն օր արվում է կորոնավիրուսի այնքան թեստ, որքան անհրաժեշտ է

Ամեն օր արվում է կորոնավիրուսի այնքան թեստ, որքան անհրաժեշտ է
30.05.2020 | 21:12

Թեստավորումները իրականացվում են ըստ ցուցումների՝ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները:

«Գիտեք, որ առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»,- ասաց նա:


Հայկական արտադրության թեստերի մասին վարչապետը նշեց, որ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձակումները և դիմել է առողջապահության նախարարություն՝ անկախ փորձակումները կազմակերպելու համար: «Առողջապահության նախարարությունը մի քանի օրում այս պրոցեսը ավարտին կհասցնի, որից հետո կսկսվի թեստերի արտադրությունը: Նախատեսված է 100 000 թեստի արտադրություն, օրական 1000- 2000-ի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ