Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թրամփը G7-ը դարձնում է G11

Թրամփը G7-ը դարձնում է G11
31.05.2020 | 13:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է հետաձգել G7-ի համաժողովը մինչև սեպտեմբեր և հրավիրել 4 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին:

«Նախագահը G7-ի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հաղորդել, որոնք թույլ է տվել մեզ օգտագործել: Նա համաժողովի անցկացումը հետաձգում է մինչև սեպտեմբեր և ծրագրում է հրավիրել նաև Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային և Հնդկաստանին»,- հայտնել է Սպիտակ տունը: Թրամփը G7-ը երկրների շատ հնացած խումբ է որակել: Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով տնօրեն Ալիսա Ֆարան հայտնել է, որ համաժողովը երկրների ընդլայնված խմբին հնարավորություն կտա քննարկել հարցեր՝ կապված Չինաստանի հետ:

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ