Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է

Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է
31.05.2020 | 22:31

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա, նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Այստեղ արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն»,- գրել է նա:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ