Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք
31.05.2020 | 22:33

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի՝ տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում։

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ