Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրանի քաղաքականությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գեներալ Սոլեյմանիի վրեժն ավարտին հասցնելն է

Իրանի քաղաքականությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում գեներալ Սոլեյմանիի վրեժն ավարտին հասցնելն է
31.05.2020 | 22:35

Թեհրանի ռազմավարությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում ելնում է գեներալ Կասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ լուծելու տեսանկյունից՝ հայտարարել է Մեջլիսի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը:

Նրա խոսքով՝ «գործը, որն սկսվել է ամերիկյան «Այն էլ-Ասադ» ավիաբազայի վրա հարձակումից, կշարունակվի և կավարտվի տարածաշրջանից ԱՄՆ բանակի լիակատար դուրսմղմամբ»: Մեջլիսի խոսնակը հավելել է, որ 11-րդ գումարման խորհրդարանը բանակցություններն ու փոխզիջումներն ամերիկյան կողմի հետ անօգուտ և վնասակար է համարում:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ