Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
31.05.2020 | 22:35

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ շատ են այն հարցերը, որոնք նա չի սիրում, երբ իրեն հղում են, սակայն ամենաչսիրածը՝ «բա ո՞վ, եթե ոչ Փաշինյանը» հարցն է․


«Ամաչում եմ, որ դեռ մարդիկ կան, որ այլընտրանք չեն տեսնում մեկին, ով՝
- լրիվ կործանել է տնտեսությունը.
- երկիրը վեր է ածել բռնապետության.
- թքած ունի Սահմանադրության վրա.
- լրիվ վիժեցրել է օտարերկրյա ներդրումների հավանականությունը.
- փակուղի է մտցրել Արցախի հիմնահարցը.
- հրապարակավ գովերգում է հայակործան քաղաքականություն վարող Ալիևին.
- փչացրել է միջպետական ուղղություններով բոլոր հարաբերությունները.
- ժողովրդին մատնել է վախի ու սովի»,- նշել է Պետրոսյանը։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը մեկն է, ով այլևս ի վիճակի չէ մարդկանց դուրս բերել փողոց․«Մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, որ հիմա ինքն իր շրջապատով զվարճանա, իսկ էդ մարդիկ նորից խարխափեն աղքատության ճիրաններում ու վճարեն «անհայտ ծագում» ունեցող դիմակները չգնելու և չկրելու տուգանքները»։

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ