Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն

Դեղերի շրջանառությունն առավել արդյունավետ վերահսկելու օրինագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն
01.06.2020 | 14:20

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դեղերի շրջանառության շուկայում։

Կառավարության նախագիծը խորհրդարանի մայիսի 27-ի նիստում ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների
համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել հարկային օրենսգրքում՝ համաձայն որոնց դրոշմապիտակով դեղերի դրոշմավորման համար պարտադիր է դառնում Առողջապահության նախարարության կողմից տրված դեղերի համապտասխանության հավաստագրի համարի և հավաստագրում դեղերի հերթական համարի էլեկտրոնային կարգով գրանցումը։

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ