Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 6,2 միլիոնին

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 6,2 միլիոնին
01.06.2020 | 14:24

Այսօր Մոսկվայում վերաբացվելու են առևտրի կենտրոնները, զբոսայգիները և փոքր բիզնեսը: Ռուսաստանի մայրաքաղաքը վերջին խոշոր քաղաքն է երկրում, որը երկու ամիս տևած կարանտինից հետո թուլացնում է սահմանափակումները:


Սահմանափակումների մեղմացումը Մոսկվայում հետևեց նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե կորոնավիրուսի համաճարակը երկրում հասել է գագաթնակետին: Ռուսաստանում այս վարակից մահացել է 4,7 հազար մարդ, վարակվել է 405 000-ը: Մարդիկ կկարողանան տանից դուրս գալ կարճ ժամանակով՝գնումներ կատարելու, շների հետ զբոսանքի, առավոտյան ժամը 5-9-ն էլ կկարողանան մարզվել, բայց պետք է դիմակ կրեն՝ համաձայն նոր կանոնների: Մոսկվայի իշխանությունները հայտարարում են, որ ռեստորանները, սրճարանները և կինոթատրոններն առայժմ փակ կմնան, և մինչև հունիսի 14-ը՝ մայրաքաղաքում կարանտինի ավարտը, թույլ չի տրվի զանգվածային միջոցառումներ անցկացնել:


Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցում է 6 170000-ը, մահացել է 372 000 մարդ, բուժվել՝ 2 642 000-ը:
Ըստ ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալների, մահացության ցուցանիշով Բրազիլիան չորրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից հետո:

Դիտվել է՝ 520

Մեկնաբանություններ