Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում

Անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում
01.06.2020 | 14:28

Վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել hr@moh.am էլեկտրոնային փոստի հասցեով», - նշել է նա:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ