Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունց. Նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր՝ գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015-ի Սահմանադրությանը

Լիլիթ Մակունց. Նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր՝ գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015-ի Սահմանադրությանը
01.06.2020 | 14:29

Բոլոր օրերնքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն և հանրային անվտանգությանը: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն այն մասին է, որ համավարակով պայմանավորված՝ պարզապես հնարավոր չէ անցկացնել հանրաքվե և վտանգել մեր քաղաքացիների կյանքը, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հանրաքվեն: Եթե մեր ընդդիմադիր գործընկերների մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր գործող ՍԴ-ն համապատասխանեցնել 2015-ի Սահմանադրությանը, ապա պետք է ասեմ՝ այո, մենք դա անելու ենք», - ասաց Լիլիթ Մակունցը:

Դիտվել է՝ 974

Մեկնաբանություններ