Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունց. Նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարերատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություն կանի

Լիլիթ Մակունց. Նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարերատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություն կանի
01.06.2020 | 14:30

Նոր սահմանափակումների և դրանց կարգի վերաբերյալ պարետատունն անհրաժեշտության դեպքում հայտարարություններ կանի: Այդպիսի հայտարարություններով պարետատունը պարբերաբար հանդես է գալիս, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Եթե սահմանափակումների անհրաժեշտություն լինի կամ լինի ինչ-որ ձևաչափով, ապա դրա մասին ևս հայտարարություն կարվի», - ասաց նա՝ ազգաբնակչությանը հորդորելով խստագույնս հետևել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերի հիգիենան պահպանելու պահանջներին:
Լիլիթ Մակունցը զգուշավորության կոչեր արեց՝ հատկապես հաշվի առնելով ասիմպտոմ դեպքերի առկայությունը:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ