Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լուկաշենկո. Բելառուսի ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»

Լուկաշենկո. Բելառուսի ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»
01.06.2020 | 22:19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում «մայդանցիներ» չեն լինի, բելառուսական ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»:

Պետական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Մենք միանշանակ գիտենք նպատակները, որոնք հետապնդում են այստեղ որոշ քամի փչողներ։ Այդ նպատակները մեզ հայտնի են՝ մայդանիկ կազմակերպել նախագահական ընտրություններին ընդառաջ և ընտրությունների օրը։ Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ և բոլորին նախազգուշացնել՝ մայդաններ Բելառուսում չեն լինի»: «Հարևան երկրի թերթին», որը գրել էր, թե Բելառուսում ի հայտ են եկել «նոր Փաշինյաններ և նոր Զելենսկիներ», Լուկաշենկոն հակադարձել է, թե բելառուսցի ընդդիմադիրներից և ոչ մեկին չի կարելի համեմատել Փաշինյանի և Զելենսկու հետ:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ