Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Շնորհակալություն Արսեն Թորոսյանին

Շնորհակալություն Արսեն Թորոսյանին
01.06.2020 | 22:20

Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա՝ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:


«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության գերատեսչությունն աշխատում է այդ ուղղությամբ: Կձևավորվեն երկկողմ համաձայնագրեր նվազագույն ռիսկեր ունեցող երկրների հետ: Մշակվում են և հստակեցվում գործընթացները՝ ինչպիսի թեստավորում պետք է անցնի զբոսաշրջիկը մինչև ժամանումը», - պարզաբանել է նա: Վրաստանը զբոսաշրջիկներ կընդունի Իսրայելից, Ավստրիայից, Չեխիայից և Ուկրաինայից:

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ