Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Չինաստանում մեկնաբանել են ԱՀԿ-ի հետ ԱՄՆ հարաբերությունների խզումը

Չինաստանում մեկնաբանել են ԱՀԿ-ի հետ ԱՄՆ հարաբերությունների խզումը
01.06.2020 | 22:24

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ԱՀԿ-ի հետ հարաբերությունների խզման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անվանել է անձնասիրություն և պատասխանատվությունից խուսափելու միջոց: Թրամփը հայտարարել էր, որ խզում է հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «այդ ֆինանսական միջոցները կուղղի ամբողջ աշխարհին՝ առողջական կարիքների համար»: «Մենք ուշադրություն ենք դարձրել շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակիցների արձագանքին: Միջազգային հանրությունը չի աջակցում ԱՄՆ-ի ընտրած էգոիզմի ճանապարհին: Սա պատասխանատվությունից խուսափելու ճանապարհ է», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ