Ցուցարարներն այրել են Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տնից ոչ հեռու, հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Հրդեհը բռնկվել է եկեղեցու նկուղում, հրշեջները կրակը չեզոքացրել են: Եկեղեցու շենքին լուրջ վնաս չի հասցվել: Անհայտ անձը պոկել է եկեղեցու շենքի մոտ դրված ամերիկյան դրոշը և նետել ոչ հեռվում գտնվող խարույկի մեջ: Մեկ այլ ցուցարար կրոնական հաստատության պատին գրաֆիտի է արել՝ «Սատանան փողոցի մյուս կողմում է» բառերով: ԱՄՆ բոլոր նախագահները՝ 1815-ից սկսած, պաշտոնավարման ընթացքում գոնե մեկ անգամ այցելում են Սուրբ Հովհաննես եկեղեցի: