Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գլխավոր դատախազը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու հայցը կարող է բողոքարկվել

Գլխավոր դատախազը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու հայցը կարող է բողոքարկվել
01.06.2020 | 22:25

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացառում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը՝ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանի հիվանդանոցում մնալու մասին, կարող է բողոքարկվել։


«Այս վարույթի կողմերը պաշտպաններն ու քրեակատարողական ծառայությունն են։ Օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում։ Իմ համոզումն այն է, որ դատախազն այս մասով մասնակցություն պիտի ունենա, առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետ իրացման շրջանակներում։ Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առարկվել դատախազության կողմից։ Հույս ունեմ, որ այսօր կստանան համապատսխան դատական ակտը, կծանոթանան դրա հիմնավորումներին և մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները», - խորհրդարանում ասաց Արթուր Դավթյանը։


Իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հստակեցնող հարցին՝ չի՞ բացառում, որ որոշումը կբողոքարկվի, Դավթյանը պատասխանեց. «Չեմ բացառում, իհարկե»։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ