Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բարաք Օբամա. Ինչպես այս պահը բեկումնային դարձնել իրական փոփոխության համար

Բարաք Օբամա. Ինչպես այս պահը բեկումնային դարձնել իրական փոփոխության համար
01.06.2020 | 22:43

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ -ում ռասայական խտրականությամբ պայմանավորված ճգնաժամին:


Medium.com –ում հրապարակված հոդվածն Օբաման խորագրել է «Ինչպես այս պահը բեկումնային դարձնել իրական փոփոխության համար»: «Եկեք չարդարացնենք բռնությունը, կամ բացատրենք այն, կամ մասնակցենք դրան: Եթե ցանկանում ենք, որ մեր քրեական արդարադատության համակարգը և ամերիկյան հասարակությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր բարոյական օրենքով առաջնորդվի, ապա մենք ինքներս պետք է ձևավորենք այդ օրենքը»,- գրել է Օբաման: «Նախևառաջ, երկրի ներսում տիրող բողոքի ալիքն արտացոլում է հիասթափությունը ոստիկանական բարեփոխումներ անելու հարցում տասնամյակների ձախողման առնչությամբ: Ցուցարարների մեծամասնությունը, խաղաղ, խիզախ, պատասխանատու և ոգեշնչող են: Նրանք արժանի են հարգանքի և աջակցության:
Երկրորդ, ես առաջարկներ եմ լսել, որոնց համաձայն՝ ռասայական խտրականության և քրեական արդարադատության համակարգի խնդիրը կարող է լուծվել միայն բողոքների և անմիջական գործողությունների միջոցով, իսկ քվեարկություններն ու քաղաքական ընտրությունները ժամանակի կորուստ են: Ես չեմ կարող չհամաձայնել: Բողոքի ցույցերը կոչված են բարձրացնելու հանրության գիտակցությունը:


Վերջապես, որքան որոշակի դարձնենք մեր պահանջները ոստիկանական և արդարադատության համակարգի փոփոխության մասին, այնքան ավելի բարդ կլինի պաշտոնյաների համար՝ մատների արանքով նայել խնդրին և մոռանալ այն, երբ ցույցերը դադարեն»,- գրել է Օբաման:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ