Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով

Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով
01.06.2020 | 22:44

Ռուսաստանը, որը 2019-ի մարտին Թուրքիայի գլխավոր գազի մատակարարն էր, այս տարվա մարտին զգալիորեն կրճատել է շուկայական մասնաբաժինը, ինչի հետևանքով միանգամից 4 երկիր շրջանցել է Ռուսաստանին այս ցուցանիշով՝ տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում տալով թուրքական EPDK էներգետիկ կառավարողին: Անցյալ տարվա մարտին Ռուսաստանի մասնաբաժինը թուրքական շուկայում կազմել է 33% (1,4 միլիարդ խորանարդ մետր), սակայն 2020-ի մարտին կրճատվել է մինչև 9,9% (389,7 մլն խորանարդ մետր): Դեպի Թուրքիա խողովակաշարային մատակարարման առումով Ռուսաստանին շրջանցել են Ադրբեջանը` 23,5% և Իրանը` 14,2%, իսկ հեղուկ բնական գազի մատակարարմամբ` Քաթարը` 20% և Ալժիրը`13,7%: Ռուսաստանը Թուրքիա գազ մատակարարող խոշորագույն երկրների ցանկում անցյալ տարվա առաջին հորիզոնականից նահանջել է 5-րդ հորիզոնական: Թուրքիա հեղուկ բնական գազի մատակարարման ցուցանիշով Ռուսաստանին է հասել ԱՄՆ-ը: Այս տարվա մարտին ամերիկյան կողմից Թուրքիային մատակարարվող հեղուկ բնական գազի ծավալն աճել է 300%-ով, ԱՄՆ-ի բաժինը հասել է 9,4%-ի:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ