Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Տիգրան Ավինյանը սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին

Տիգրան Ավինյանը սահմանափակումների ռեժիմին վերադարձի մասին
01.06.2020 | 22:48

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հայաստանում սահմանափակումների ռեժիմի վերադարձը համարում է ծայրահեղ մեթոդ, այս փուլում նման որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա: Պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում նա ասաց.

«Սահմանափակումների ռեժիմից բացվելու ռեժիմի անցնելուց ավտոմատ կերպով վարակի տարածման որոշակի ծավալ աճում է: Բայց դեռևս, մեր գնահատականով, այդ տարածման արագությունն ու ինտենսիվությունը մնում է վերահսկելի: Ներկա պահին աշխատում ենք առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձևակերպելու ուղղությամբ: Եվ այդ նպատակով հաշվի ենք առնելու երկրում համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարևոր չեն: Իրականում սահմանափակումների ռեժիմին վերադարձը, բազմաթիվ անգամ քննարկել ենք, ծայրահեղ մեթոդ է: Եվ այս փուլում նմանատիպ որոշման կամ քննարկման առարկա դեռևս չունենք»,-ասաց պարետը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը հետևում է միջազգային գործընկեր պետությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանությանն ու փուլերին: Իսկ հետագա քայլերը նախանշելու նպատակով առանցքային է լինելու անցած ճանապարհը գնահատելը, այդ թվում՝ այս ընթացքում կիրառված մի շարք գործիքների արդյունավետությունը, կիրառելու և գուցե այդ նույն գործիքները վերակառուցելու կամ չեղարկելու հարցերը:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ