Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կորոնավիրուսից բուժվել է 2,7 մլն մարդ

Կորոնավիրուսից բուժվել է 2,7 մլն մարդ
02.06.2020 | 12:52

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում անցել է 6 270000-ը, մահացել է 375 000 մարդ, բուժվածների թիվը՝ 2 700 000: Բրազիլիան մահերի թվով առաջ է անցել Իսպանիայից, վարակն արագորեն տարածվում է Մեքսիկայում և Չիլիում, Իրանի իշխանությունները վախենում են նոր ալիքից: Ռուսաստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվը չի նվազում:


Եվրոպայում ամեն ինչ աստիճանաբար բացվում է՝ Մեծ Բրիտանիայում՝ տարրական դպրոցները, Նիդերլանդներում՝ բարերը, ռեստորանները, թանգարանները, Շվեյցարիայում` կինոթատրոններն ու գիշերային ակումբները: Հունիսի 3-ից Իտալիան կվերացնի շրջանների միջև տեղաշարժի սահմանափակումները, Ուկրաինայում գնացքների երթևեկությունը վերսկսվել է:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ