Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 10009

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 10009
02.06.2020 | 12:53

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 517-ով՝ հասնելով 10009-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 25-ով և հասել 3427-ի, եստավորումների ընդհանուր թիվը 59 917 է:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:


Մահացածների ընդհանուր թիվը հասավ 158-ի, կորոնավիրուսով վարակված ևս 56 անձ մահացել է այլ պատճառներով: Բուժվում է 6368 մարդ:
Առաջին անգամ մեկ օրում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում գերազանցեց 500-ը, մինչ այժմ ամենամեծ թիվը 460-ն էր, որը գրանցվել էր մայիսի 28-ին: Աննախադեպ է նաև հիվանդությունից մեկ օրում գրանցված մահվան դեպքերի թիվը՝20, մինչ օրս ամենամեծ թվով՝ 15 դեպք արձանագրվել էր մայիսի 27-ին:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ