Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Թրամփ. ԱՄՆ-ում անկարգությունները ներքին ահաբեկչության գործողություններ են

Թրամփ. ԱՄՆ-ում անկարգությունները ներքին ահաբեկչության գործողություններ են
02.06.2020 | 12:56

ԱՄՆ-ում անկարգությունները խաղաղ ցույցեր չեն, այլ՝ ներքին ահաբեկչության գործողություններ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան Վարդագույն այգում ելույթ ունենալով համաքաղաքացիներին հղած ուղերձով՝ կապված վերջին մի քանի օրերին բողոքի զանգվածային ցույցերի և անկարգությունների հետ:

«Լինքոլնի հուշակոթողը և Երկրորդ աշխարհամարտի հուշակոթողը ենթարկվել են բարբարոսների հարձակմանը: Սրանք բողոքի խաղաղ ցույցեր չեն, սրանք ներքին ահաբեկչության գործողություններ են: Անմեղ մարդկանց սպանությունը մարդկության և Աստծո դեմ հանցագործություն է», - ասել է նա:
«Ամբողջ Ամերիկան ցավ է ապրում և վրդովված է Ջորջ Ֆլոյդի դաժան մահվան փաստով: Վարչակազմն ամբողջությամբ հանձնառու է, որ արդարությունը հաղթանակի: Բայց մենք թույլ չենք տա, որ կատաղած ամբոխը խլացնի խաղաղ ցույցերը: Կողոպուտների ամենամեծ զոհերը մեր խաղաղասեր քաղաքացիներն են ամենաաղքատ շրջաններում, ես պայքարելու եմ նրանց անվտանգության համար», - ասել է Թրամփը: «Սակայն վերջին օրերին մեր երկիրը գրավել են պրոֆեսիոնալ անարխիստները, կողոպտողները, հանցագործները, «Հակաֆան» (ամերիկացի հակաֆաշիստների շարժում) և այլոք,- հայտարարել է նա: - Մի շարք նահանգներ և տեղական իշխանություններ չլուծեցին բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ ընդունելու խնդիրը»:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ