Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հավեյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ բողոքի ցույցերին արձագանքելու համար

Հավեյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ բողոքի ցույցերին արձագանքելու համար
02.06.2020 | 13:00

Հավելյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ կատաղի բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմիններին աջակցելու համար՝ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի Մաքինանին ճեպազրույցի ժամանակ:

«Չեմ ուզում առաջ անցնել այն գործողություններից, որոնց մասին կհայտարարվի, սակայն կարող եմ ասել, որ հավելյալ դաշնային ուժեր կտեղակայվեն, կենտրոնական հրամանատարական կենտրոն կստեղծվի տեղական կառավարությունների հետ համատեղ»,- մանրամասնել է մամլո քարտուղարը: Երկրով մեկ բռնկված և օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերի ֆոնին Վաշինգտոնի քաղաքապետն ու Մինեստոայի նահանգապետը հայտարարել էին 2ւ օրով պարետային ժամ սահմանելու մասին:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ