Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դոնալդ Թրամփ. Աստված սեր է

Դոնալդ Թրամփ. Աստված սեր է
02.06.2020 | 13:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, դիտել Վաշինգտոնի կենտրոնում անկարգությունների հետևանքով հրդեհներից տուժած շենքերը, գրում է The Guardian-ը։ Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարի մասին Սպիտակ տան Վարդագույն պարտեզում ելույթ ունենալուց հետո պետության ղեկավարը թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ դուրս է եկել Լաֆայեթի պուրակ: Թրամփի՝ պուրակ դուրս գալուց մեկ ժամ առաջ ստիկանությունը լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է ցուցարարներին։

Նախագահը շրջել է պուրակով և կանգ առել Սուրբ Հովհաննեսի եկեղեցու մոտ։ 19-րդ դարասկզբի շինությունը պատմական տեսարժան վայր է և նախօրեին խիստ տուժել է հրդեհի հետևանքով։ Աջ ձեռքին պահելով Աստվածաշունչը՝ Թրամփը մոտեցել է շենքին, բարձրացրել ու ասել` «Աստված սեր է»։ Թրամփին ուղեկցել են ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նրանք եկեղեցու առջև՝ Աստվածաշունչը ձեռքին լուսանկարվել են և Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն «աշխարհի մեծագույն երկիրն է և այդպես էլ կմնա»։

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ