Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի վարչապետին
02.06.2020 | 13:04

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպե Կոնտեին՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ.

«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական սերտ առնչությունների վրա հիմնված մեր ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ Անցած տարիներին հաջողվել է զգալիորեն խորացնել մեր երկրների միջև բազմաշերտ համագործակցությունը, հաստատել վստահության, հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված բարձր մակարդակի երկխոսություն։ Ջերմությամբ եմ հիշում իմ պաշտոնական այցը Իտալիա, որը, համոզված եմ, նոր թափ հաղորդեց մեր միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։
Իմ աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում նաև Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին Covid-19 համավարակի դեմ պայքարում և դրա ծանր հետևանքները հաղթահարելու գործում՝ մաղթելով տոկունություն ու համբերություն»։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ