Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին

Առցանց համերգ՝ նվիրված Քրիստափոր Քուշնարյանի հոբելյանին
07.06.2020 | 15:32

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի սաների մասնակցությամբ տեղի կունենա առցանց համերգ, որը նվիրված է անվանի երաժիշտ-տեսաբան, կոմպոզիտոր և մանկավարժ Քրիստափոր Քուշնարյանի ծննդյան 130-ամյակին: Ծրագրում կհնչեն Կոմիտասի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Էդվարդ Միրզոյանի, Ավետ Տերտերյանի, Ալան Հովհաննեսի,Արտեմի Այվազյանի, Գեղունի Չթչյանի և Վարդ Մանուկյանի ստեղծագործությունները:


Հայաստանի կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղությամբ անցկացվող այս նախագիծն առցանց կհեռարձակվի հունիսի 10-ից 14-ը, ժամը 17:00-ին՝ ՀԿՄ պաշտոնական առցանց հարթակներում:
Համերգային կատարումների ժամանակ երգչուհիներ Արմինե Խաչատրյանին, Հերմինե Գևորգյանին, Անուշ Մարտիրոսյանին, Լարիսա Խալաթյանին, Միլենա Բեգլարյանին, Անահիտ Գաբրիելյանին և Լիա Առաքելյանին կնվագակցի դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանը:
Հավելենք, որ համերգի համակարգողն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանը:

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ