Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վարչապետի խոսնակ․ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է

Վարչապետի խոսնակ․ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է
02.06.2020 | 22:14

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է.

«Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Վարչապետն իր աշխատանքային պարտականությունները շարունակում է կատարել կառավարական առանձնատնից հեռավար կերպով: Մենք այսօր ունեցել ենք արդեն պարետատան նիստ, որին վարչապետը մասնակցել է էլի հեռավար ռեժիմով: Նախատեսում ենք, որ ավելի ուշ կունենանք ճեպազրույց`պահպանելով հակահամաճարակային կանոնները»: Ինչպես երեկ, այդպես էլ այսօր երեկոյան կառավարական առանձնատանը վարչապետը ճեպազրույց կունենա պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որը կհեռարձավի ուղիղ եթերում։


Հարցին՝ չեն խախտվում հակահամաճարակային և մեկուսացման կանոնները, Մանե Գևորգյանը պատասխանեց. «Ճեպազրույցը կազմակերպելիս ինչպես ամբողջ նկարահանող թիմը, այնպես էլ աշխատակիցները, վարչապետը, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և նախարար Թորոսյանը, բոլորը, մենք բոլորս պահպանել ենք հակահամաճարակային կանոնները, վարչապետը ձեռնոցով է եղել, դիմակով է եղել: Դիմակով ենք մենք բոլորս, ձեռնոցներ կրում ենք բոլորս: Որևէ խախտում... եթե նկատեցիք, նույնիսկ հեռավորությունը միմյանցից կանգնած համապատասխան են եղել այն կանոններին, որ սահմանվել է մասնագետների կողմից»:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ