Հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին՝ ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Շարասյունը կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։ Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև ՊՆ նախարարը, նրա մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։