Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե այդ զենքը գործադրվի իր կամ իր դաշնակիցների դեմ, կամ եթե երկիրը ենթարկվի ոչ միջուկային հարձակման, որը կսպառնա Ռուսաստանի պետականությանը՝ ասվում է միջուկային ոլորտի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում։
Փաստաթղթում նշվում է՝ Կրեմլը միջուկային զենք կգործադրի նաև իր ռազմավարական օբյեկտների վրա հարձակման դեպքում, նախագահը կարող է անհրաժեշտության դեպքում այս մասին տեղյակ պահել այլ երկրների քաղաքական ղեկավարություններին ու միջազգային կազմակերպություններին։