Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում գրանցված 6 ավիափոխադրողների արգելվել է թռչել ԵՄ տարածքում

Հայաստանում գրանցված 6 ավիափոխադրողների արգելվել է թռչել ԵՄ տարածքում
02.06.2020 | 22:16

Հայաստանում գրանցված 6 ավիափոխադրողներ ներառվել են ԵՄ օդային անվտանգության ցանկում, սա նշանակում է, որ այդ ընկերություններին արգելվում է թռչել Եվրամիության տարածքում, քանի որ չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։

«Հայաստանում գրանցված բոլոր ավիափոխադրողները ներառվել են ցուցակում, մինչև տեղի կունենա երկրի անվտանգության հնարավորությունների նոր գնահատում։ Այս որոշումը կայացվել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի և վեց հայկական ավիափոխադրողների հետ լսումներից հետո»,- ասված է Եվրահանձնաժողովի այսօրվա հաղորդագրությունում։ Տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան ասել է. «ԵՄ օդային անվտանգության ցանկը պետք է որպես գործիք ծառայի, որը կօգնի ավիաընկերություններին ու երկրներին վերագնահատել և բարելավել իրենց չափանիշները։ Հայաստանի վերաբերյալ որոշումը կայացվել է Օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն կարծիքի հիման վրա։ Հանձնաժողովը ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության հետ միասին պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ ավիացիայի ոլորտում անվտանգությունը բարելավելու համար»։

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ