Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատանքը 3 օրով դադարեցվեց

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատանքը 3 օրով դադարեցվեց
03.06.2020 | 14:28

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 39 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այսօր վաղ առավոտյան երեք օրով դադարեցվեց Հայաստանի ամենախոշոր տեքստիլ ձեռնարկության աշխատանքը։ Դեռ երեկ ուշ երեկոյան, երբ հայտնի էր ընդամենը 3 դեպքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատակիցներին ֆաբրիկա տեղափոխող ավտոբուսի լուսանկար հրապարակելուց հետո իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր պարետի որոշմամբ ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնելու մասին։ Տնօրինությունը 2 600 աշխատակիցներին զգուշացրել էր, որ այսօր առավոտյան աշխատանքի չներկայանան։


Ժամը 8-ին, երբ պետք է մեկնարկեր ֆաբրիկայի աշխատանքը, Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը ոստիկանների հետ եկավ պարետի որոշման մասին ծանուցելու սեփականատիրոջը՝ Բագրատ Դարբինյանին, ով տարօրինակ էր համարում «մի լուսանկարի հիման վրա» այսպիսի խոշոր արտադրությունը կանգնեցնելու որոշումը։ Ասաց՝ հնարավոր է՝ դատի տա երեք օրում մոտ 250 000 եվրո վնաս պատճառելու համար։ Առավոտյան դեռևս հայտնի էր միայն վարակի 17 դեպքի մասին։
Ֆաբրիկայի սեփականատերը նշեց՝ թե մինչև համավարակը և թե դրանից հետո ընկերությանը սպասարկել են 25 վարձակալած ավտոբուսներ, որոնք տեղափոխում են աշխատողներին Վանաձորի տարբեր թաղամասերից ու հարակից համայնքներից։ Բագրատ Դարբինյանը չհերքեց՝ աշխատողների մեծ մասին ֆաբրիկա հասցնող ավտոբուսներում հնարավոր չէ լիարժեք կատարել պարետի պահանջը սոցիալական հեռավորության մասին։ Յուրաքանչյուր ավտոբուս ֆաբրիկա է բերում 30-35 աշխատողի, մինչդեռ պարետի պահանջով այդ թիվը չպետք է գերազանցի 15-ը։ Դարբինյանն ասաց՝ ֆաբրիկան երեք օր անց վերաբացելուց հետո այլևս ավտոբուսներ չի վարձակալի, վարձակալության գումարներն աշխատողները կստանան որպես փոխհատուցում, որի հաշվին արդեն իրենց միջոցներով կհասնեն աշխատավայր։

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ