Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դավիթ Խաժակյան. Արսեն Թորոսյանն այս իշխանությունների սիմվոլն է` դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան

Դավիթ Խաժակյան. Արսեն Թորոսյանն այս իշխանությունների սիմվոլն է` դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան
04.06.2020 | 14:00

Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ և ինքնահավան, այս մասին Facebook- ում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք: Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարևան երկրի հետ հարաբերությունները` լարվածություն թողնելով պետությունների միջև: Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու: Իշխանության սիմվոլն է նաև այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:


Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, չի ճանաչում ներկայիս իշխանությանը և վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ և իրենից ավել որևէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»,-գրել է Խաժակյանը։
Երեկ նախարարը գրառում էր կատարել՝ ԼՀԿ-ին անվանելով «իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն»:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ

class="footer-right"> .