Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հնագետները հայտնաբերել են մայաների կառուցած ամենահին ու ամենամեծ համալիրը

Հնագետները հայտնաբերել են մայաների կառուցած ամենահին ու ամենամեծ համալիրը
04.06.2020 | 14:10

Գիտնականները Մեքսիկայում հայտնաբերել են մայաների քաղաքակրթության ամենահին և ամենամեծ կառույցը, որը հայտնի է մեր օրերում՝ ըստ Nature ամսագրի: Հնագետներն ավանդաբար կարծել են, որ մայաների քաղաքակրթությունն աստիճանաբար է զարգացել. նախ մ.թ.ա. 1000-350 թվականներին հայտնվել են ոչ մեծ գյուղերը, այնուհետև մարդիկ սկսել են օգտագործել կերամիկա և սովորել են եգիպտացորեն աճեցնել:

Սակայն ավելի վաղ Գվատեմալայում հնագույն ծիսակարգային կենտրոնի հայտնաբերումը, որը թվագրվում է մ.թ.ա. 950 թվականին, այդ միտքը կասկածի տակ է դրել: Արիզոնայի համալսարանի ամերիկացի հնագետները Մեքսիկայի Տաբասկո քաղաքում՝ Գվատեմալայի սահմանից ոչ հեռու, նույն ժամանակահատվածին պատկանող հսկայական ստորգետնյա հուշարձան են հայտնաբերել 1413 մետր երկարությամբ հյուսիսից հարավ ընկած կողմում, 399 մետր՝ արևելքից արևմուտք ընկած հատվածում:

Ստորգետնյա կառույցը գիտնականները հայտնաբերել են հեռավար լազերային սքանավորման տեխնոլոգիայի միջոցով, որն իրականացվել է օդային տարածքից:
Գիտնականները պեղումներ են կատարել և 69 նմուշ են հայտնաբերել, որոնք հնարավոր է ռադիո-ածխածնային մեթոդով թվագրման ուսումնասիրության ենթարկել: Այդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համալիրը կառուցվել է մ.թ.ա. 1000-800 թվականների հատվածում: Այսինքն՝ մայաների կառուցած ամենահին մոնումենտալ կառույցն է և ամենամեծը: Հայտնագործությունը ստիպում է նորովի ուսումնասիրել մայաների քաղաքակրթության վաղ ժամանակաշրջանը:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ

class="footer-right"> .