Հրաժարականի դիմում է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»։
Հրաժարականի պատճառի մասին Անանյանը ոչինչ չի գրել։ ՊԵԿ-ը կառավարությանը ենթակա մարմին է, և Դավիթ Անանյանի հրաժարականը պետք է ընդունվի կամ մերժվի կառավարության նիստտում։