ԵՄ գլխավոր ֆինանսական կառույցը` Եվրոպական կենտրոնական բանկը, այսօր եվրոյի գոտու տնտեսական կացության վերաբերյալ նոր կանխատեսումներ է հրապարակել: Դրանց համաձայն՝ եվրոյի գոտու պետություններում ՀՆԱ-ի անկումը 2020-ին կազմելու է 8,7 տոկոս: Երեք ամիս առաջ՝ կորոնավիրուսի համաճարակի ամենասկզբում, Եվրոպական կենտրոնական բանկը ավելի լավատեսական կանխատեսում ուներ՝ եվրոյի գոտին 2020-ը փակելու է 1 տոկոսի աճով:
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդի խոսքով՝ 2021-ին տնտեսական աճը եվրոյի գոտում կվերականգնվի` կազմելով ավելի քան 5 տոկոս: