Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարվել է հավանություն տալ Եվրոպական հանձնաժողովի հակաճգնաժամային փաթեթին: Հելսինկին հայտարարել է, որ ներկա տեսքով անընդունելի է: ԵՄ ղեկավար մարմնի մշակած ծրագիրը նախատեսում է 2021-2027-ին եվրոպական տնտեսության մեջ ավելի քան մեկ տրիլիոն եվրո ներարկել: ԵՄ անդամ 27 պետությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային փաթեթը պատրաստվում են քննարկել հունիսի 19-ին: