Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՀ. 2020-ին Վրաստանում 4 տոկոսի տնտեսական անկում կարձանագրվի

ԱՄՀ. 2020-ին Վրաստանում 4 տոկոսի տնտեսական անկում կարձանագրվի
04.06.2020 | 22:31

Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) վերջին հետազոտությունների համաձայն` կորոնավիրուսի համաճարակի հետևանքով նկատվող տնտեսական ակտիվության անկումը լուրջ խնդիրներ է ստեղծելու նաև վրացական տնտեսության համար:
Վրաստանի տնտեսության ծավալը 2020-ին կկրճատվի 4 տոկոսով՝ վկայակոչելով հիմնադրամի տվյալները, հայտարարել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը: «2020 և 2021 թվականներին Վրաստանի բյուջեն շուրջ 1.8 միլիարդ դոլար կկորցնի»,- նշել են հիմնադրամի փորձագետները: «Այդ կորուստների զգալի մասը փոխհատուցվելու է միջազգային կառույցների ինանսական օգնության շնորհիվ»,- նշում են Թբիլիսիում:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ