Թբիլիսիում հերքել են լուրերը, թե վարչապետ Գեորգի Գախարիան մտադիր է հրաժարական տալ: Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հավաստիացրել է, որ վարչապետը չի պատրաստվում հեռանալ:
Լրատվամիջոցները Գախարիայի հրաժարականի մտադրության մասին գրել էին, երբ ընդդիմադիր «Մտավարարի արխի» կուսակցությունը հայտարարել է, թե իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հրամայել է, որ Գախարիան հրաժարական տա մինչև հունիսի վերջ: