Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամներն անցել են մանրամասն բժշկական հետազոտություն։
«Այս պահի դրությամբ որևէ ախտանիշ չունենք, մեր մոտ վիրուսն անցնում է լիարժեք անախտանիշ պայմաններում, չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ»,-պարետատան նիստից հետո ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, թե հավանականություն կա, որ իրենց վիճակը կվատանա։ «Բայց այդ հավանականությունը շատ փոքր է գնահատվում»,-ասաց Փաշինյանը։