Ծայրահեղ ծանր ու ծանր պացիենտների թիվն ավելացել է, պարետատան նիստից հետո ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ունենք ծանր վիճակում գտնվող 418 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 81 քաղաքացի»,-ասաց նա։ Նախարարն ասաց, որ կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել։ «Նա ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը»,-ասաց Թորոսյանը: