Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ

Նիկոլ Փաշինյան. Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ
04.06.2020 | 22:36

Հանրապետությունում համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեպքերի վերջին օրվա թվերի աճի մասին:


«Արդեն երկու օր է գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ հանրային վերահսկողության հարթակը, և այդ հարթակի բերած տեղեկությունները մեզ տալիս են պատկերացում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում: Պատասխանը պարզ և միանշանակ է հակահամաճարակային կանոնների համատարած չպահպանում»,-ասաց նա: Փաշինյանը նշեց՝ մտահոգիչ է, որ ատելության խոսք է տարածվում կանոնները չպահպանող քաղաքացիների հանդեպ, սակայն ըստ նրա՝ պատմությունը բոլորին է վերաբերվում, հետևաբար պետք է հիշել, որ մարդկանց դատապարտելու փոխարեն պետք է իրավիճակը խոր հասկանալ: Խոսելով, որ հիմնականում կանոններ խախտողները դպրոցներում Վերջին զանգ անողներն են, Փաշինյանը նշեց, որ պետք չէ մեղադրել մարդկանց՝ ասելով, որ եթե նախկին իշխանության ժամանակ տնօրենները կամ ոստիկանները աշխատանքից ազատվեին, ապա այսպես չէր լինի:

«Այս տրամաբանությամբ մենք կհասնենք նախորդ իշխանության ժամանակ աշխատող վարորդներին, վաճառողներին, և ի վերջո նախորդ իշխանության ժամանակ ապրած մարդկանց՝ մեզ բոլորիս»: Նա հույս հայտեց, որ այս իրավիճակը, որքան էլ, որ մարդկային կյանքի գնով է առաջ գնում, ամեն դեպքում հետագայում մարդկանց մեջ զգոնություն կմտցնի:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ