Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Զախարովան գնահատել է տարածաշրջանում խաղաղության պահպանման ՌԴ ջանքերը

Զախարովան գնահատել է տարածաշրջանում խաղաղության պահպանման ՌԴ ջանքերը
04.06.2020 | 22:37

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 4-ին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը՝ գնահատելով Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Մենք կողմ ենք արդեն երկար ձգձգված ճգնաժամի քաղաքական կարգավորմանը բանակցությունների ճանապարհով և անում ենք հնարավորը որպես հարևան երկիր, որպես երկիր, որին բարեկամության, համագործակցության և փոխգործակցության երկարատև պատմություն է միավորում այդ ինքնիշխան երկրների հետ, որպեսզի ունենանք մեր կառուցողական ներդրումը ոչ միայն որպես պետություն, այլև որպես համապատասխան խմբի աշխատանքներում ներգրավված միջնորդ: Թեև էական առաջընթաց չկա, կարող եմ հաստատել, որ լավատեսությունը պահպանվում է»,- ասել է Զախարովան:

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ