Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԳՆ. Թբիլիսին պատրաստ է օգնել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում

ԱԳՆ. Թբիլիսին պատրաստ է օգնել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում
05.06.2020 | 13:17

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, որտեղ համաճարակաբանական իրավիճակը սրվել է, ասվում է ՎրաստանիԱԳՆ հայտարարության մեջ:

«Համաճարակի ընթացքում Վրաստանը սերտ կապի մեջ է հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է եղել երկու երկրների վարչապետների միջև: Հաղորդակցությունը շարունակվում է նաև առանձին նախարարների մակարդակով: Այսօր Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը կիսվել են տեղեկությամբ իրենց երկրներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Դավիթ Զալկալիանին Վրաստանի անունից ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին», - ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ