Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Վանեցյան. Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա

Արթուր Վանեցյան. Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա
05.06.2020 | 13:20

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբին։ «Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա», - «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Վանեցյանը։

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ