Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մերկելը իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն չունի

Մերկելը իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն չունի
05.06.2020 | 13:26

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է, որ ցանկանում է կրկին թեկնածությունն առաջադրել կանցլերի պաշտոնի համար:

«Ոչ, իսկապես ո՛չ»,-ասել է Մերկելը՝ պատասխանելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում
կանցլերի պաշտոնին իր թեկնածությունը 5-րդ անգամ անընդմեջ դնելու անհրաժեշտության մասին: Մերկելը հավելել է, որ իր որոշումը «շատ վճռական է»:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ