Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լևոն Տեր-Պետրոսյան․ Պատերազմի ժամանակ ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին

Լևոն Տեր-Պետրոսյան․ Պատերազմի ժամանակ ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին
05.06.2020 | 21:09

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր մի քանի դիտարկումն է ներկայացրել Ilur.am-ում` վերնագրելով դրանք «Պարզագույն սիլլոգիզմ»:


a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ