Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վեհափառ. Աղետը հնարավոր է կանխել միայն համերաշխության մթնոլորտում

Վեհափառ. Աղետը հնարավոր է կանխել միայն համերաշխության մթնոլորտում
05.06.2020 | 21:10

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Անդրադառնալով համավարակի շրջանին` կաթողիկոսը նշել է.

«Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ